Միջոցառման անցկացման վայր՝ «Այբ» ավագ դպրոցում (Թբիլիսյան խճ. 11/11)
Ամսաթիվ՝ 2018 թվականի դեկտեմբերի 16 (կիրակի)
Ժամ՝ 10․30-13․30
Յուրաքանչյուր տարի աշխարհի 180-ից ավել երկրներում կազմակերպվում է «Ծրագրավորման ժամ»/Hour of Code միջոցառումը՝ համախմբելով ավելի քան 300 մլն մասնակցի։
2018 թվականին ամբողջ աշխարհում «Ծրագրավորման ժամ»/Hour of Code-ի 20․000-ից ավել միջոցառումներ են լինելու։
Հայաստանում արդեն 5րդ անգամ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը և «Այբ» դպրոցը կազմակերպում են «Ծրագրավորման ժամ»/Hour of Code միջոցառումը։ 2017-ին միջոցառմանը մասնակցեցին 5-18 տարեկան 300-ից ավելի մասնակիցներ/աշակերտներ Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից տարբեր դպրոցներից:
Ամեն տարի բազմաթիվ Հայկական ՏՏ ընկերությունների աշխատակիցներ իրենց ներդրումն են ունենում աշակերտների շրջանում տեխնոլոգիական կրթության, երիտասարդների մոտ ծրագրավորման նկատմամբ հետաքրքրության առաջացման կարևոր գործում։ Այս տարի ևս «Ծրագրավորման ժամ»/ Hour of Code միջոցառմանը, որպես մենթորներ ցանկանում ենք ներգրավել ծրագրավորողներիշ ովքեր կփորձեն մասնակիցներին տարբեր ծրագրավորման խնդիրների միջոցով սովորեցնել գրել իրական կոդ, կծանոթացնեն համակարգչային գիտությանը և կլինեն այդ աշակերտների առաջին «ծրագրավորման ուսուցիչը»։
Եթե հետաքրքրված ես լինել մենթոր, միացի՛ր այս «շարժմանը»՝ լրացնելով դիմում-հայտը մինչև դեկտեմբերի 4-ը և ունեցի՛ր քո ներդրումը աշակերտների տեխնոլոգիական կրթության զարգացման մեջ։
Մանրամասների համար կկապնվենք քո թողած էլ փոստի հասցեով մինչև Դեկտեմբերի 6-ը և կտեղեկացնենք մենթորների հանդիպման ու հետագա քայլերի մասին։